Ռոբերտ Քոչարյան․ «Ես վերադառնում եմ մեծ քաղաքականություն». armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ռոբերտ Քոչարյան․ «Ես վերադառնում եմ մեծ քաղաքականություն». armeniasputnik.am

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտարարել է, որ վերադառնում է մեծ քաղաքականություն։

Քոչարյանի խոսքով՝ հիմա «հասկանալի և ուժեղ անհատների» մեծ կարիք է զգացվում։ Ուստի նոր խորհրդարանական ընտրությունները երկբևեռ կլինեն ներկայիս իշխանության և նրանց հակոտնյաների միջև։

«Մարդիկ ճաշակել են պոպուլզմի պտուղները, ճաշակել են գունավոր հեղափոխությունների և անփորձ մարդկանց աշխատանքի արդյունքները,-ասաց Քոչարյանը,-Ճոճանակը շարժվել է հակառակ ուղղությամբ, և հիմա միանգամայն այլ կերպարների, միանգամայն այլ թիմերի կարիք կա՝ պրոֆեսիոնալ ղեկավարների թիմի, կամք ունեցող մարդկանց, որոնք ունակ են ասել ճշմարտությունը` նայելով իրենց ընդդիմախոսների աչքերին։ Եվ Հայաստանում այդպիսի թիմ կա»,- ասել է Քոչարյանը։

Նշենք, որ նոյեմբերի 9–ին եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում պարբերաբար հանրահավաքներ են տեղի ունենում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 22-ից ընդդիմադիրներն անժամկետ նստացույց են հայտարարել նույն պահանջով՝ վարչապետի հրաժարական:

Ռոբերտ Քոչարյանի` Sputnik Արմենիային տված հարցազրույցն ամբողջությամբ կհրապարակենք քիչ ավելի ուշ։

armeniasputnik.am



Նման նյութեր