«Ռոսիա 1» հեռուստաալիքի լրագրողները մեկնել են Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաք և գտել այն տունը, որտեղ ապրել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին՝ Գելենջիկի պալատի մասին ֆիլմի նկարահանումներն իրականացնելու ժամանակ: Այս մասին գրում է fontaka.ru-ն, նշելով՝ ընդհանուր առմամբ Նավալնին ողջ ընթացքում ծախսել է մոտ մեկ միլիոն եվրո:
Գերմանական քաղաքում գտնվող այս տունն օրերս ցուցադրվել է ՌԴ պետական հեռուստատեսությամբ: Թղթակից Անաստասիա Պոպովան նախ այցելել է Black forest ստուդիա, որտեղ նրանք նկարահանել և մոնտաժել են Հակակոռուպցիոն հիմնադրամի կողմից ներկայացված հետազոտական ֆիլմը: Ըստ լրատվամիջոցի՝ ստուդիան պատվերը ստացել է ԱՄՆ-ից, և նկարահանումները Նավալնի համար արժեցել են գրեթե մեկ միլիոն եվրո՝ չհաշված սննդի և հարակից ծախսերը:
Հեռուստաընկերության թղթակիցը ռեպորտաժում մանրամասն ներկայացրել է, թե ինչ տեսք ունի շինությունը ներսից: Մասնավորապես, նշվում է՝ տան առաջին հարկն ավելի քան 100 քառակուսի մետր տարածք է ընդգրկում: Այստեղ ընդարձակ հյուրասենյակ կա, երկու բազմոց, հեռուստացույց և սեղան:
Ամբողջությամբ՝ tert.am