Ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովն իր տելեգրամ ալիքում գրում է.
«29-ամյա Արգիշտի Քյարամյանը Արցախ էր ժամանել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) 30 աշխատակիցների հետ: ՀՀ ԱԱԾ տնօրենի առջև Նիկոլ Փաշինյանի դրած գլխավոր խնդիրը իր կնոջ ու որդու անվտանգության ապահովումն էր: Դերաբաշխումն այսպես էր կատարված՝ բացի Աննա Հակոբյանի անձնական անվտանգության աշխատակիցներից, նրա շուրջ այսպես կոչված արտաքին շրջագծի անվտանգությունն ապահովում էին ևս 10 ոտքից գլուխ զինված հատուկ ջոկատայիններ: Անգամ արցախյան հատուկ ջոկատայիններն էին զարմացել այն բանից, թե ինչ արտահագուստով ու ինչպիսի զենքերով էին ԱԱԾ աշխատակիցները ժամանել Արցախ: Եվս 10 հոգի պահպանում էր Փաշինյանի որդու անվտանգությունը: Մնացածները շարունակ գտնվել են Արգիշտիի տիրապետության տակ:
Մինչ այդ արդեն մի քանի անգամ Աննա Հակոբյանը հրապարակայնորեն նախատել էր գեներալներին ու փորձել նրանց սովորեցնել, թե ինչպես է պետք ղեկավարել զորքերը:
Մովսես Հակոբյանը չի դիմացել ու այդ կնոջից խիստ կերպով պահանջել է լքել հրանատարական կետը:
Դրանից անմիջապես հետո Աննա Հակոբյանի անվտանգության աշխատակիցները փորձել են հանգստացնել նրան, սակայն բավականաչափ ալկոհոլ օգտագործած կինը զանգել է Նիկոլին ու նրան «օդերը հանել»: Ինպես հետո պատմում էին անվտանգության աշխատակիցները, աննկարագրելի գոռոց էր, ու Աննա Հակոբյանի սենյակից երեք հարկանի հայհոյանքներ էին լսվում: Կինը ստորացնում էր Նիկոլին ու ասում՝ դու ի՞նչ տղամարդ ես, եթե ինչ-որ մոծակ խայտառակել է քո կնոջը:
Քյարամյանը գնում է Արցախի նախագահի մոտ: Վախեցած Արայիկ Հարությունյանը երկու գեներալների է հրավիրում՝ խորհրդակցելու: Գեներալներն ասում են, որ նման հրաման ոչ ոք չի կատարի, ընդհակառակը, կձերբակալվեն թե Քյարամյանը, և թե նրա անվտանգության ողջ անձնակազմը:
Այդ ժամանակ Արայիկը հրաժարվում է կատարել Փաշինյանի հրամանը ու այդ մասին ասում Արգիշտիին: Քյարամյանը դողացող ձայնով Նիկոլին զեկուցում է, որ գեներալ Հակոբյանին ձերբակալելու հրամանը հնարավոր չէ կատարել: Փաշինյանը սկսում է գոռգոռալ ԱԱԾ երիտասարդ տնօրենի վրա ու մեղադրել՝ «դու տղամարդ չես» ասելով:
Դրանից հետո հրապարակվեց պատերազմող երկրի ԱԱԾ տնօրենին աշխատանքից ազատելու հրամանը»:
Թարգմանեց և հրապարակման պատրաստեց 168.am-ը