Աչքերի տակ մուգ շրջանակների առաջացման պատճառը ոչ միշտ է, որ թուլությունն ու անքնությունն է: Դա կարող է կապված լինել ներքին օրգանների աշխատանքի լուրջ խախտումների հետ՝ պնդում է իմունոլոգ, ալերգոլոգ եւ հեմատոլոգ Քսենիա Բոչարովան (Ռուսաստան):
Նրա խոսքով՝ աչքերի տակ կապտուկների առաջացման վրա կարող են ազդել մի շարք գործոններ, այդ թվում՝ անքնություն, մեծ քանակությամբ թեյի, սուրճի օգտագործում, ծխելը, անառողջ կենսակերպը, գիշերային աշխատանքը, համակարգչի առջեւ երկար նստելը:
Առաջին հերթին, աչքերի տակ մաշկի մգացումը կարող է մատնանշել, որ պացիենտի մոտ հիպոքսիա՝ թթվածնաքաղց է զարգանում: Դա կարող է կապված լինել կենսական կարեւորության միկրոտարրերի, օրինակ՝ երկաթի, պակասի կամ երիկամների եւ լյարդի հիվանդությունների հետ:
Սակայն երբեմն մուգ շրջանակներ կարող են առաջացնել որոշ հիվանդություններ, այդ թվում՝ անեմիա, երիկամների, լյարդի, սրտանոթային եւ շնչառական համակարգի հիվանդություններ:
Որոշ դեպքերը դա կարող է նորմա լինել: Բացի այդ, տարիքի հետ աչքերի շուրջ մաշկը դառնում է փխրուն, շրջանակների տեսանելիության վրա ազդում են նաեւ սթրեսը, անառողջ կենսակերպը, կտրուկ նիհարելը:
Դրանց տեսանելիությունը նվազեցնելու համար պետք է շուտ քել եւ երկար չքնել: Օրվա ընթացքում զբոսնել մաքուր օդին արեւի ճառագայթների ներքո 30-40 րոպե եւ հաճախ հանգստանալ համակարգիչներից եւ գաջետներից:\