Արփին պատմել է ԱՄՆ-ում անցկացրած օրերի ու Նոր տարին միայնակ նշելու մասին. life.panorama.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արփին պատմել է ԱՄՆ-ում անցկացրած օրերի ու Նոր տարին միայնակ նշելու մասին. life.panorama.am

Life.panorama.am-ի զրուցակիցն է երգչուհի Արփին: Նա մեզ հետ զրույցում նախևառաջ նշեց, որ դեռևս տպավորված է «Pan Armenian Entertainment Awards 2016» մրցանակաբաշխությանը ստացած մրցանակով.

10930517_1612910225604798_8154645766221648976_n

«Նոյեմբերին հրավիրվել է ԱՄՆ` մասնակցելու «Pan Armenian Entertainment Awards 2016» մրցանակաբաշխությանը ելույթ ունենալու, սակայն այն ժամանակ չգիտեի, որ ելույթից բացի նաև մրցանակ եմ ստանալու, ու միայն մրցանակաբաշխությունից ժամեր առաջ ինձ հայտնեցին այդ անակնկալի մասին: «Գանձեր» ձայանասկավառկս ինձ շատ մեծ հաջողություններ բերեց, ու հենց ձայնասկավառակում տեղ գտած, հետո նաև տեսահոլովակով ներկայացրած «Թամզարա» երգն էլ արժանացավ «Լավագույն ժողովրդական մշակում» մրցանակին, ի դեպ` մշակումն իրականացրել է «Գաթա» բենդի երաժիշտ Գարեգին Առաքելյանը: Շատ մեծ անակնկալ էր ինձ համար այս մրցանակը, ինչի համար շատ շնորհակալ եմ հանդիսատեսիս ու կազմակերպիչներին, ուրախ եմ, որ մեր թիմի կատարծ գործը գնահատվեց»,- պատմեց Արփին:

14962546_1890425751186576_5165217635560239977_n

ԱՄՆ-ում Արփին երկրորդ անգամ էր գտնվում, նրա խոսքով` արդեն կրկին Միացյալ նահանգներ մեկնելու հրավերներ ունի, որոնք կկայանա հաջորդ տարի:

Հետաքրքրվելով, թե փոքրիկից երկար ժամանակ հեռու գտնվելը ինչպե՞ս են հաղթահարել մայրիկն ու աղջիկը, Արփին պատմեց.

«Իհարկե, ես աղջկաս վստահելի ձեռքերում էի թողել, նրան խնամում էին ամուսինս, տատիկը, պապիկը ու քույրս, բայց, ինչ խոսք, կարոտն ուղղակի խեղդում էր: Հիմնականում այնտեղ օրերս շատ զբաղված էին անցնում, սակայն երկու րոպե հանգիստ ունենալու դեպքում մտովի հասնում էի Երևան: Ինձ փրկում էին միայն Արևիկի լուսանկարներն ու շոփինգը` նրա համար չափազանց շատ նվերներ եմ բերել: Դե իսկ վերադառնալիս` Մոսկվա-Երևան չվերթը չեմ էլ հիշում, թե ինչպես անցկացրի, այլևս չէի համբերում, իսկ օդանավակայանում մեր հանդիպումն ուղղակի անպատմելի էր: Հենց ինձ տեսավ, աչքերը փայլատակեցին, հայրիկի ձեռքերից ասես թռչեր ու գիրկս ընկներ. շատ հուզիչ էր այդ տեսարանը»:

Անդրադառնալով գալիք տարվա անելիքներին` Արփին նշեց, որ շատ ծրագրեր ունի, որոնք հերթով պետք է իրականացնի, իր խոսքով` 2017-ը էլ ավելի բուռն է լինելու, ավելին`երգչրուհին կներկայանա նոր ոճով ու նաև իր հեղինակային երգերով: Իսկ մինչ Ամանոր Արփին ֆոտոշարք կներկայացնի, որի շրջանակում աշխատել է դիզայներ Վահան Խաչատրյանի հետ:

15492155_1911775755718242_1493918308753516847_n

Դե իսկ տոնական օրերի մասին խոսելիս` Արփին նշեց, որ շատ է սպասել այս Ամանորին.

«Նախորդ տարի աղջիկս շատ փոքր էր, ոչինչ չէր հասկանում, իսկ այս տարի նրան արդեն հետաքրքրում են ամանորյա զարդարանքները լույսերը: Ճիշտ է` դեռևս տոնածառը չենք տեղադրել, սակայն մոտ օրերս կլրացնենք այդ բացը, միայն թե այն մի քանի տեղից պետք է ամուր կապել, այլապես մեր տոնածառը Արևիկը հաստատ կշրջի»,- ժպիտով պատմեց երգչուհին:

Ի դեպ` Ամանորին Արփին Երևանում չի լինի.

«Ցավալին այն է, որ Ամանորի գիշերը հանրապետությունում չեմ լինի: Հրավեր ունեմ Կանադայից, պետք է այդ գիշեր այնտեղ ելույթ ունենամ: Մի փոքր սրտնեղում եմ, որ ընտանիքիս հետ չեմ անցկացնի այդ օրը, սակայն հունվարի երկուսին արդեն կվերադառնամ ու տոնական օրերը կշարունակեմ անցկացնել ընտանիքիս հետ: Երբեք չէի պատկերացնի, որ այսպես կդասավորվեր ամեն ինչ, բայց փաստորեն ես էլ հայտնվեցի այդ իրավիճակում»,- ավարտեց երգչուհին: