«Խնդրում եմ Գուրգենին չկապել նզովյալ մարդկանց շրջանակների հետ»․ Ռուբեն Մելիքյան
Advertisement 1000 x 90

«Խնդրում եմ Գուրգենին չկապել նզովյալ մարդկանց շրջանակների հետ»․ Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Գուրգեն Ներսիսյանի թեկնածությունը, և վաղն Ազգային ժողովը կքննարկի և որոշում կկայացնի նրա թեկնածության կապակցությամբ։ Այս հանգամանքը բնականորեն տեղեկատվական առիթ է դարձել Երևանյան լրատվականներին՝ Գուրգեն Ներսիսյանին սրա-նրա «մարդը» հայտարարելու համար։

Աչքովս ընկավ մի հրապարակում, որում Գուրգենին նույնիսկ հայտարարում էին Երևանյան «բարևազուրկ» մի սոռոսականի հովանավորյալը։ Իհարկե, Գուրգենին չճանաչողները ինչ-որ տեղ երևի կարող են նման կերպ մտածել, սակայն ճանաչողների համար դա ծայրահեղ զավեշտալի է հնչում։ Ճանաչողներից մեկն էլ ես եմ ու վկայում եմ, որ Գուրգենն այն քիչ մարդկանցից է, որ ինքն իրեն վտանգելով՝ փաստահավաքություն էր իրականացնում թե՛ երրորդ պատերազմի և թե՛ ապրիլյանի ընթացքում։ Մեծ նվիրումով ու առանց որևէ ակնկալիքի։ Գուրգենը նաև բարձր որակավորում ունեցող իրավաբան է և շատ պարկեշտ մարդ։

Ուստի լրատվամիջոցներին խնդրում եմ Գուրգենին չկապել նզովյալ մարդկանց շրջանակների հետ։ Գուրգենին էլ մաղթում եմ ամուր նյարդեր։



Նման նյութեր