Փաշինյանը պատրաստվում է հանձնել Սյունիքի բնակավայրերը, իսկ մամուլն իրավունք չունի դրա մասին խոսելու. Իսագուլյանը՝ ԱԱԾ հայտարարության մասին․ «Փաստինֆո»
Advertisement 1000 x 90

Փաշինյանը պատրաստվում է հանձնել Սյունիքի բնակավայրերը, իսկ մամուլն իրավունք չունի դրա մասին խոսելու. Իսագուլյանը՝ ԱԱԾ հայտարարության մասին․ «Փաստինֆո»

Մեծ ցավով արձանագրում եմ, որ Հայաստանի Ազգային Անվտանգության Ծառայությունն ամբողջապես, աշխատում է Ադրբեջանի շահը սպասարկելու համար, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը` անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից տարածված հայտարարությանը:

«Փաստորեն, Նիկոլին հաջողվեց նաև ԱԱԾ-ն ծառայացնել իր տիրոջը՝ Ադրբեջանին, ըստ այդմ, հայ լրագրողներին այլևս արգելվում է ժողավրդին հայտնել ճշմարտությունը, իսկ ճշմարտությունն այն է, որ Փաշինյանը պատրաստվում է Սյունիքից 50 բնակավայր հանձնել Ադրբեջանին, այդ պատճառով ԱԱԾ-ն այսուհետ արգելում է լրագրողների ազատ մուտքը դեպի Սյունիքի մարզ, այլ կերպ ասած՝ բնակավայրերի Ադրբեջանին հանձնումը կկատարվի ժողովրդից թաքուն: Քիչ առաջ Հրանտ Բագրատյանը հայտնեց այն մասին, որ այցելություն է կատարել Սյունիք և պարզել 50 բնակավայրերի հանձնման մասին լուրը»,- ասել է նա:

Գառնիկ Իսագուլյանը նկատում է՝ եթե մոտ ապագայում Սյունիքից 50 բնակավայր հանձնվի, լրագրողներն իրավունք չեն ունենալու, առանց ԱԱԾ-ի համապատասխան թույլտվության, բարձրաձայնել այդ մասին. «Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հանձնել Սյունիքի բնակավայրերը, իսկ մամուլն իրավունք չունի դրա մասին խոսելու: Ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ՝ ի՞նչ օրենքի հիման վրա է ԱԱԾ-ն նման հայտարարություն անում, կամ Կառավարության ի՞նչ որոշումով է այդ հայտարարությունն ամրագրված, ինչպե՞ս կարելի է օդում նման բաներ հորինել կամ ո՞վ է ԱԱԾ-ին իրավունք տվել նման բան ասել, էլ չասեմ, որ աշխարհում նման նախադեպ, ուղղակի, գոյություն չունի, որ պետության ներսում ԱԱԾ-ն լրագրողին արգելի այս կամ այն համայնքում իր մասնագիտական պարտականությունները կատարել: Հիմա խոսքս ուղղում եմ ԱԱԾ տնօրենին՝ պարոն Աբազյան, դու Հայաստանի՞ ԱԱԾ տնօրենն ես, թե՞ Ադրբեջանի, այս հարցը շտապ կարգով պարզի քեզ համար»,- ասել է Գառնիկ Իսագուլյանը:

Հիշեցնենք, որ ԱԱԾ–ն այսօր հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ այսւհետ Սյունիքի սահմանամերձ տարածքներում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով ԶԼՄ–ները պետք է ունենան ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

 



Նման նյութեր