Դուբայ, Փարիզ, Պրահա. ամուսնական երկար ճանապարհորդությունից հետո երգչուհի Սոնե Սիլվերը 2017-ը կդիմավորի Երևանում: Tert.am Life–ի հետ զրուցում այս մասին ասաց երգչուհին: «Անսովոր զգացողություն ունեմ, որ Նոր տարին հայրական տանը չեմ դիմավորելու: Մեծ պատասխնատվություն եմ զգում: Եթե առաջ մեր տանը մայրս էր գլխավոր դերում, հիմա ես եմ իմ առանձին ընտանիքում, առանձին տան մեջ: Շատ հաճելի զգացողություն ունեմ և ոգևորված սպասում եմ գալիք տարվան»,- ասաց Սոնեն:
Խոսելով ավանդական տոնական սեղանի մասին՝ Սոնեն նշեց, որ իր մայրը, անպայման, կօգնի իրեն այդ հարցում: «Օգնության կարիք միանշանակ կունենամ: Այդ հարցում մայրս ինձ կօգնի: Կարծում եմ ամեն ինչ չէ, որ ինքս կպատրաստեմ»,-հավելեց Սոնեն:
Ամբողջությամբ՝ life.tert.am