Դրական, ակտիվ, գեղեցիկ, տաղանդավոր, վառ… Սրանք հատկանիշներ են, որոնք բնութագրում են պարուհի Սոնա Եսայանին, եւ որոնք հեռուստադիտողը կամ հանդիսատեսը կարող են հեշտությամբ զգալ ու տեսնել եթերից կամ բեմի վրա: Իսկ ամուսնու՝ Գրիգի հետ նրա զավեշտալի տեսանյութերը որոշակի բաներ պատմում են նաեւ նրա անձնական կյանքի մասին: NEWS.am STYLE-ի` «20 փաստ հայտնիների մասին» խորագրում, սակայն, փորձել ենք պարզել ավելին պարուհու կյանքի ու նախասիրությունների մասին:
Սոնա, առավոտդ սկսվում է…
Պարտադիր՝ մեկ բաժակ ջրով, որին անմիջապես հաջորդում է մեկ բաժակ սուրճը:
Սնունդ կամ ըմպելիք, առանց որի չես պատկերացնում օրդ:
Ջուր եւ սուրճ (ծիծաղում է): Եթե սուրճն ուշացնեմ, դա կնշանակի տառապել գլխացավից ամբողջ օրվա ընթացքում, եւ, նույնիսկ, դեղահաբերն այդ դեպքում չեն օգնում:
Կերակուր, որը տանել չես կարողանում:
Այնպիսի կերակուր չկա, որ չսիրեմ, որովհետեւ ամեն ինչ սիրում եմ փորձել, ուղղակի կարող եմ նախապատվություն տալ որեւէ կերակուրի, իսկ ինչ-որ բաներ ավելի քիչ ուտել, ու, այո, ես, նույնիսկ, սոխ եւ սխտոր եմ սիրում ուտել (ծիծաղում է):
Հասակդ ու քաշդ:
Հասակս 160 սմ է, քաշս՝ 44 կգ:
Ամենալավ ու ամենավատ սովորություններդ:
Ամենալավ սովորությունս այն էր, որ արթնանում էի առավոտյան շատ շուտ ու քնում նորմալ ժամի, իսկ ամենավատ սովորությունս այն է, որ հիմա շատ ուշ եմ քնում ու արթնանում շատ ավելի ուշ (ծիծաղում է): Հիմա ուզում եմ ձերբազատվել իմ ամենավատ սովորությունից ու վերադարձնել լավը:
Հատկանիշներ/բնավորության գծեր, որոնք ձեռք ես բերել ամուսնությունից հետո:
Ես բնույթով ավելի երազկոտ մարդ եմ, ու շրջապատումս կատարվող ամեն ինչ՝ լինի դրական, թե բացասական, ես ավելի դրական կողմից եմ նայում: Բայց ամուսնությունից հետո ոչ թե հարաբերություններում, այլ, ահասարակ, մի փոքր ավելի «պոկվել եմ» երկնքից, իրավիճակները սկսել եմ ընկելալել այնպես, ինչպես դրանք իրականում կան, ոչ թե առաջվա պես՝ եթերային կամ երազկոտ:
Ամբողջությամբ՝ style.news.am