Saturday Night Live կատակերգական շոուի նոր թողարկման մեջ սքեթչ են ցուցադրել Սուրբ Ծննդի նախօրեին ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հանդիպման վերաբերյալ: Տեսահոլովակը հրապարակվել է հաղորդման YouTube-ալիքում և մեկ օրում հավաքել էգրեթե երկու միլիոն դիտում:
Ըստ սյուժեի՝ Պուտինը՝ դերասան Բեք Բենետի կատարմամբ, մուտք է գործում Թրամփի առանձնասենյակ, որի դերը կատարել է Ալեք Բոլդուինը, նվերների պարկով և նրան է նվիրում տիկնիկ՝ գաղտնի հսկման գործառույթով:
Դրանից հետո նրանց է միանում Թրամփի կողմից պետքարտուղարի պաշտոնին առաջադրված Ռեքս Թիլերսոնը` ExxonMobil-ի նախկին ղեկավարը (նրա դերը կատարում է դերասան Ջոն Գուդմանը), որը ջերմորեն ողջունում է Պուտինին և նրա հետ քննարկում նավթարդյունահանման հարցեր: