«Իրավունք»․ «Բա­նակն է պարտվել, ի՞նչ դավա­ճանություն»․ «Իմ քայլի» պատգամավոր Վահե Ղալումյան
Advertisement 1000 x 90

«Իրավունք»․ «Բա­նակն է պարտվել, ի՞նչ դավա­ճանություն»․ «Իմ քայլի» պատգամավոր Վահե Ղալումյան

«Իրավունքը» զրուցել է «Իմ քայլը» խմբակցու­թյան պատգամավոր Վահե Ղալումյանի հետ։  Ներկայացնում ենք հատված:

-Պատերազմը ոչ վաճառված էր, ոչ դավաճանված, համաձայն չեմ այդ եզրակացությունների հետ: Դավաճանու­թյան մեղադրանքը բացարձակ անհիմն եմ համարում: Բա­նակն է պարտվել, ի՞նչ դավա­ճանություն:

Այսինքն՝ միայն բանա՞կն է մեղավոր:

-Իհարկե: Իսկ եթե ավելի գլոբալ ասենք, մենք ընդհանուր պարտվել ենք այս պատերազմում:

Իսկ ղեկավարությունը չէ՞ր կարող ժամանակին կանգնեցնել պատերազմը, երբ ակնհայտ էր, որ ուժերն անհավասար են:

-Պարտվել է մեր պետու­թյունը, ոչ թե ղեկավարու­թյունն առանձին: Պարտվել է և՛ իշխանությունը, և՛ ընդ­դիմությունը (դուք որոշում­ներ կայացնեք, ընդդիմությո՞ւնը պարտվի- հեղ.):

Իսկ պարտված իշխա­նությունը չպե՞տք է հեռանա:

-Իհարկե ոչ:

Ինչո՞ւ:

-Ես տենց Եմ մտածում:

Առհասարակ, կապիտուլյացիա ստո­րագրած ղեկավարությունը հեռանում է:

-Բայց ո՞վ ասաց, որ մենակ իշխանությունն է պարտ­վել: Ես ասացի պարտվել է և՛ բանակը, և՛ ժողովուր­դը: Հիմա ի՞նչ եք առաջար­կում:

Ժողովուրդն ինչո՞վ է պարտվել:

-Ամեն ինչով, մենք միասին ենք պարտվել: Ինչու ժողո­վուրդը պատերազմին չի՞ մասնակցել:

Բայց Ժողովրդին վստա­հեցնում էին, որ հաղթում ենք, ընդհուպ վերջին օրը: Այն դեպքում, երբ իրավիճա­կը գնալով ավելի էր փակու­ղի մտնում:

-Բա, իհարկե, պետք է վստահեցնեին, չէին կարող Ժողովրդին ասել՝ մենք ստեղ խնդիր ունենք, պարտվում ենք: Նորմալ ա դա:

Այսինքն՝ դիտավորյալ ստո՞ւմ էիք ժո­ղովրդին:

-Ոչ, դա պատերազմի հետ կապվող առանձնահատուկ վերաբերմունք էր:

Ստե՞լն էր վերաբեր­մունք:

-Ոչ: Գիտեք, ես Ձեզանից շատ եմ ցավում:

Իսկ ո՞վ էր մեղավոր այդ ցավի համար:

-Իհարկե, կան սխալներ, մենք չենք խուսափում: Բայց ամբողջությամբ սխալները բարդել երկու տարվա իշխանության վրա, համաձայն չեմ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



Նման նյութեր