Նժդեհի հուշարձանը Մարտունիում կանգուն է. քաղաքապետը պատմել է իրականությունը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Նժդեհի հուշարձանը Մարտունիում կանգուն է. քաղաքապետը պատմել է իրականությունը. armeniasputnik.am

Արցախի Մարտունի քաղաքում Նժդեհի արձանի ապամոնտաժման մասին լուրն իրականությանը չի համապատասխանում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը։

«Արձանը տեղադրվել է 2020–ի սեպտեմբերի 26-ին։ Դեռ վրան աշխատանքներ կան անելու։ Վարպետներն աշխատում են, որևէ պահանջ, հարց արձանը հանելուն այս պահին չկա»,– ասաց Ավանեսյանը։ Քաղաքապետը նաև հայտնեց, որ Նժդեհի արձանը տեղադրված է Մարտունու Գարեգին Նժդեհի անունը կրող փողոցում։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am