Հյուսիս-հարավ երկաթգիծն Իրանի և Ռուսաստանի երկաթուղիների ղեկավարների միջև խորհրդակցության առանցքում
Advertisement 1000 x 90

Հյուսիս-հարավ երկաթգիծն Իրանի և Ռուսաստանի երկաթուղիների ղեկավարների միջև խորհրդակցության առանցքում

ԻԻՀ երկաթուղիների տնօրենը, Ռուսաստանի երկաթուղիների ղեկավարի հետ հանդիպման ժամանակ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիները, հատկապես Հյուսիս-Հարավ միջազգային երկաթգծի գործարկումը:

Ըստ ԻՌՆԱ-ի հաղորդման,  ԻԻՀ Երկաթուղիների գործադիր տնօրեն Սաիդ Ռասուլին և Ռուսական երկաթուղիներ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեք Բլազարովը քննարկել են Հյուսիս-հարավ միջանցքի դերը բեռնափոխադրման արագության բարձրացման գործում, ինչպես նաև խոչընդոտները վերացնելու և այն ակտիվացնելու եղանակը, այս կենսական նշանակություն ունեցող մայրուղու համար:

Հինգշաբթի օրը Իրանի և Ռուսաստանի երկաթուղու ղեկավարության միջև կայացած հանդիպման ժամանակ, կողմերը վերանայել են Հյուսիս-հարավ միջազգային երկաթուղային գծի գործարկման ուղղությամբ ձեռնարկված վերջին քայլերը:

ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին ասաց. «Որոշվել է, մինչև Ռաշտ-Աստարա երկաթգծի գործարկումը, որը կազմում է շուրջ 170 կմ, ապրանքների տեղափոխման համար համատեղ երթուղի գործարկել»:



Նման նյութեր