Աշխարհում զինված հակամարտությունների ասպարեզի վերածված 20 երկրներում 220 միլիոնից ավելի երեխաներ են ապրում: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ երեխաների և զինված հակամարտությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լեյլա Զերուգին՝ Ալժիրի Օրանե քաղաքում ելույթ ունենալով աֆրիկյան մայրցամաքում խաղաղության և անվտանգության հարցերին նվիրված միջազգային համաժողովում:
«Ավելի քան 220 մլն երեխաներ են ապրում զինված հակամարտությունների ասպարեզի վերածված 20 երկրներում, այդ թվում՝ արաբական ութ և աֆրիկյան ութ երկրում»,-նշել է Զերուգին, որի խոսքը մեջբերել է Algrie Presse Service գործակալությունը:
«Ընդհանուր առմամբ հակամարտային այդ գոտիներից փախել է 65 մլն մարդ, այդ թվում՝ 28 մլն երեխա»,-ասել է նա, նշելով «ապագա սերունդների համար այդ դրամայի վտանգը», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: