Հայրենիքի Փրկության Շարժում. «Այսօր՝ ժամը 17:00-19:00-ն ընկած ժամանակահատվածում Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կլինի Ազատության հրապարակում՝ հանդիպելու քաղաքացիների հետ և քննարկելու Շարժման գործունեության հետ կապված հարցեր:
«Ազատության հրապարակը դարձնում ենք մեր շտաբը: Ես ինքս ամեն օր գոնե երկու ժամ (5-ից 7-ը) կլինեմ այստեղ, իմ գործընկերները կլինեն այստեղ: Այստեղ նույն գաղափարը, նույն սիրտն ունեցող մարդիկ իրար պետք է հանդիպեն, իրար ուժ տան ու միասին գործ անեն»,-այս մասին Վազգեն Մանուկյանը հայտարարել էր փետրվարի 12-ին՝ Ազատության հրապարակում իր ելույթի ժամանակ»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/prkutyan.sharzhum/posts/144409897527721