«Տեր-Պետրոսյանի ուղերձը հատուկ է ազգային և պետական դավաճանին» Հ. Մարտիրոսյան. vesti.am
Advertisement 1000 x 90

«Տեր-Պետրոսյանի ուղերձը հատուկ է ազգային և պետական դավաճանին» Հ. Մարտիրոսյան. vesti.am

«Ի՞նչ ուղերձ է պարունակում Լևոն Տեր -Պետրոսյանի՝ ազատագրված տարածքների մասին հայտարարությունը ՀԱԿ համագումարում և ում է այն ուղղված»: vesti.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

«Դա ազգային և պետական դավաճանին հատուկ ուղերձ է և ուղղված է հասարակության լայն խավերին՝ դավաճանական և ինքնասպանական գաղափարը գեղեցկահունչ խոսքով ընդունելի դարձնելու համար: Իսկ ուղերձի բովանդակությունն այն է՝ եթե Հայաստանն իր մի վերջին հատվածն էլ հանձնի Ադրբեջանին՝ կհաստատվի խաղաղություն և հայաստանցիներն այլևս երջանիկ կապրեն և կվայելեն ադրբեջանցիների լիակատար սերը, հարգանքն ու խաղաղությունը: Դա մոտավորապես նույնն է՝ ինչ ասենք, որ իսրայելցիները, խաղաղ ապրելու համար պետք է իսլամ ընդունեն, իրենց տները և հողը նվիրեն պաղեստինցիներին և դրանից հետո խաղաղ և երանության մեջ սկսեն գոյակցել իրենց եղբայր պաղեստինցիների և ապա նաև այդ պահից սկսած իրենց պաշտող սաուդցիների հետ: Եվ խոսքը չի վերաբերում միայն Արցախի այն յոթ շրջաններին, որ այսօրվա նախագահը «անվտանգության գոտի» է անվանում:

Խոսքը վերաբերում է նաև բուն ԼՂԻՄ տարածքին, որն, անշուշտ խորհրդային կեղծ սահմաններով վարչական միավոր էր և Արցախի մի հատվածը միայն: Առաջին նախագահն ուղղակի մոռանում է ասել, որ այդ փաթեթով հաջորդ քայլով անհրաժեշտ կլինի հանձնել նաև Զանգեզուրը, իսկ ապա նաև ադրբեջանցիների համար «Էրիվանի Խանություն» հանդիսացող տարածքը, որը «նենգաբար» այսօր հայերն են զբաղեցնում և այն «սխալաբար» կոչում են Երևան: Որևէ այլ նորմալ երկրում այդպիսի քաղաքական գործչին ոչ միայն օստրակիզմի կենթարկեին, այլև՝ լրջագույն խնդիրներ կհարուցեին նրա համար այլ առումներով նույնպես: Բայց քանի որ սա Հայաստանն է, իսկ դավաճանությունն այս երկրում արդեն ինստիտուցիոնալ երևույթ է դարձել, ապա առաջին նախագահին և նրա գաղափարական հետնորդներին անգամ համակրողներ և արդարացնողներ կան»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 



Նման նյութեր