Պատրոն Դավոյի ձերբակալությունը բեմականացում է. Armenian Military Portal
Advertisement 1000 x 90

Պատրոն Դավոյի ձերբակալությունը բեմականացում է. Armenian Military Portal

Armenian Military Portal տելեգրամ ալիքի աղբյուրի փոխանցմամբ՝ Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) ձերբակալությունը Հայաստանի իշխանությունների հերթական թատերական բեմականացումն է։

Այն սխեմաները, որոնցով աշխատել է Պատրոն Դավոն, շարունակում են գործել Պաշտպանության նախարարությունում և եկամուտ բերել իրենց շահառուներին։ Բանը այն է, որ Դավիթ Գալստյանը ՀՀ ՊՆ ամենատարբեր օղակներում ունի իր դրածո կադրերը, որոնք շարունակում են հաջողությամբ շարունակել կոռուպցիոն սխեման նախկին տրամաբանությամբ։

Ըստ աղբյուրի, Պատրոն Դավոն ու իր թիմակիցները բավականին ինքնավստահ են զգում իրենց, քանի որ վայելում են ՀՀ իշխանությունների հովանավարությունը։

Հիշեցնենք, որ նա վերջերս կալանավորվել էր Հայաստանին անորակ զենք-զինամթերք մատակարերելու մեղադրանքով։



Նման նյութեր