Չինաստանի Սիչուանի նահանգում փեսան ամուսնական արարողության ժամանակ հարսանեկան զգեստ է հագել այն պատճառով, որ իր ընտրյալը վախեցել է գեր երևալ իր զգեստով: Այդ մասին գրել է Daily Mail-ը:
Ու Շուայը ցանկացել է պաշտպանել իր սիրեցյալին՝ Օու Ցյանին, և հարսանիքին իր հագուստը փոխանակել է նրա զգեստի հետ: Այսպիսով, հարսը խորանին մոտեցել է կոստյումով, իսկ փեսան՝ ձյունաճերմակ հանդերձով: Նաև չինացուն մակիաժ էին արել:
«Այս առանձնահատուկ դեպքով ես ցանկացել եմ ցույց տալ, որ պատրաստ եմ ինձ կնոջս տեղը դնել՝ փոխվելով դերերով: Սա ճիշտ մոտեցում է ամուսնության նկատմամբ»,-ասել է Շուայը: Որպեսզի փեսան տեղավորվեր Ցյանի համար նախատեսված զգեստի մեջ, հագուստի վրա դերձակ էր աշխատել: