Սիլվեստր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի վարչակազմում առաջարկված պաշտոնից
Advertisement 1000 x 90

Սիլվեստր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի վարչակազմում առաջարկված պաշտոնից

Հոլիվուդյան դերասան Սիլվեստր Ստալոնեն շոյվել է ԱՄՆ-ի ընտված նախագահ Դոնալդ Թրամփից առաջարկություն  ստանալով ընդգրկվելու իր վարչակազմում, բայց կարծում է, որ ավելի շատ օգուտ կբերի՝ կենտրոնանալով այն աշխատանքի վրա, որն օգնություն է ցույց տալիս վետերաններին:

Ինչպես հաղորդել է The Variety-ն՝ վկայակոչելով Ստալոնեի մամուլի քարտուղարին, դերասանը պատրաստվում է ակտիվորեն մասնակցել այն կազմակերպության գործունեությանը, որն զբաղվում է ռազմական գործողությունների վետերաններին ցույց տրվող օգնությամբ:

Ավելի վաղ հաղորդումներ էին հայտնվել այն մասին, թե Թրամփը Ստալոնեին առաջարկել է Արվեստների աջակցման ազգային հիմնադրամի ղեկավարի պաշտոնը: Հենց այս գործակալությունն է զբաղվում տարբեր կազմակերպությունների պետական դրամաշնորհների բաշխմամբ, կազմակերպություններ, որոնք կապված են արվեստի և այդ ոլորտում կրթության հետ:

Հիմնադրամը հիմնվել է 1965 վականին, և այդ ժամանակվանից ի վեր բազմիցս այն փորձել են լուծարել: Սակայն գործակալությունը գոյատևել է, և այսօր դրա ամենամյա բյուջեն գնահատվում է 148 միլիոն դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: