Արցախում մեկ տարի ՏԻՄ ընտրություններ չեն անցկացվի
Advertisement 1000 x 90

Արցախում մեկ տարի ՏԻՄ ընտրություններ չեն անցկացվի

Արցախի նախագահը նոր հրամանագիր է ստորագրել, ըստ որի` ռազմական դրությամբ պայմանավորված՝ մինչև 2022 թվականի մարտի 1-ը Արցախի համայնքներում ՏԻՄ ընտրություններ չեն անցկացվի։

«Հրամանագրով սահմանվել է, որ գործող տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև նորընտիր տեղական ինքնակառավարման մարմինների առաջին նիստը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու դեպքում՝ այդ պաշտոններում նշանակվում են պաշտոնակատարներ. գյուղական համայնքներում՝ համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի որոշմամբ, Ստեփանակերտի քաղաքային համայնքում` տարածքային կառավարման բնագավառի պետական մարմնի ներկայացմամբ, իսկ այլ քաղաքային համայնքներում՝ համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի ներկայացմամբ` կառավարության որոշմամբ:

Հիշեցնենք, որ Արցախում ռազմական դրություն ու զորահավաք է հայտարարվել նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի դեմ։



Նման նյութեր