«Եռակի կզակն ինտելեկտով չես արդարացնի». Կանդելակին հերքել է «Матч ТВ»-ի հաղորդավարների համար պլաստիկայի անհրաժեշտության մասին լուրերը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Եռակի կզակն ինտելեկտով չես արդարացնի». Կանդելակին հերքել է «Матч ТВ»-ի հաղորդավարների համար պլաստիկայի անհրաժեշտության մասին լուրերը

«Матч ТВ»-ի գլխավոր խմբագիր Թինա Կանդելակին հերքել է խոսքերն այն մասին, թե որոշ հաղորդավարների հարկադրում են դեմքի պլաստիկայի դիմել։ Նա հիշեցրել է, որ դաշնային ալիքների լրագրողների նկատմամբ դասական պահանջներ կան, ինչպես անթերի խոսքը։

Լրագրող Ալեքսեյ Անդրոնովը, որը համագործակցել է «Матч ТВ»-ի հետ, հայտնել է, որ որոշ հաղորդավարների համառորեն առաջարկել են դեմքի պլաստիկայի դիմել։ Փետրվարի 14-ին Անդրոնովը հայտարարել է, որ եթերից հեռացրել են երկու մեկնաբանի՝ պահանջելով «իրենց կարգի բերել»։

«Այլ հարթակներից գործընկերներիս առաջարկում եմ չխենաթանալ. ոչ ոքի հարկավոր չէ ոչ մի պլաստիկ վիրահատություն կատարել։ Այլ բան է, որ կադրում մարդու գտնվելու փաստը մի շարք պահանջներ է թելադրում։ Հանդիսատեսը ցանկանում է, որ հաղորդավարը թարմ, առույգ եւ հավաք տեսք ունենա։ Սպորտային հեռուստատեսությունում խելացի մարդիկ արդեն 20-ը չեն, ինչպես 90-ականներին, այնպես որ ճմռված շապիկն ու եռակի կզակն այսօր ինտելեկտով ու էրուդիցիայիով չես արդարացնի»,- Telegram-ի իր ալիքում հայտարարել է Կանդելակին։

Նա վստահեցրել է, որ ուղիղ եթերում հաղորդավարները պետք է պարտադիր առույգ տեսք ունենան, իսկ դեմքն այտուցված չպիտի լինի։ Կանդելակիի խոսքով՝ ալիքը դերային մոդելներ է ստեղծում, որոնք առողջ մարդու կենսակերպ են պրոպագանդում։

Կանդելակին հիշեցրել է, որ դաշնային ալիքում լրագրողների համար դասական պահանջներ կան՝ ռուսաց լեզվի լավ իմացություն, անգլիցիզմի եւ նեղ մասնագիտական սլենգի բացակայություն, ձգվածություն եւ խնամված արտաքին։ Գլխավոր տնօրենը վստահեցրել է, որ պլաստիկան երբեք չի կարող մասնագիտական պահանջ լինել։ Նրա կարծիքով՝ նույնիսկ եթե հաղորդավարը վիրահատություն է կատարել, դա չի կարող եթերում քննարկվող տեղեկատվական առիթ դառնալ։ «Նույնը վերաբերում է սեռական կողմնորոշման եւ սեռափոխության վերաբերյալ խոսակցություններին»,- նշել է լրագրողը։

news.am