Նիկոլը արյուն կթափեր, եթե Կարեն Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրեինք. Մարգարիտ Եսայան․ «Փաստինֆո» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Նիկոլը արյուն կթափեր, եթե Կարեն Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրեինք. Մարգարիտ Եսայան․ «Փաստինֆո»

2018-ին մենք հասկացանք, որ սրանք արյունահեղության են տանելու, քաղաքացիական բախումների են տանելու, արյուն են ուզում, ի վերջո, այդպիսի պայման էր դրվել, և այդ պատճառով մեր քաղաքական թիմը որոշեց չառաջադրել վարչապետի որևէ թեկնածուի, այդ թվում՝ Կարեն Կարապետյանի թեկնածությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Մարգարիտ եսայանը։

Ըստ նրա՝ իշխանությունը Նիկոլ Փաշինյանին հանձնեց ժողովուրդը ՝հանրապետության հրապարակում, և ոչ թե Սերժ Սարգսյանը կամ ՀՀԿ-ն։

Եսայանը վստահեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի պրոյեկտը չէ։

«Հայաստանի 3-րդ նախագահն իր հարցազրույցում շատ պարզ ասաց, որ կային ուժեր, որոնց ցանկությունը նա երբեք չի կատարել և չէր կատարելու, և հենց այդ ուժերը Նիկոլին բերեցին իշխանության»,- նշել է նա եւ հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանը շատ շուտով կհեռանա։



Նման նյութեր