«Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյանի հայրը՝ Վ. Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Լավ, Էս դեմքը վաղը իր գժի թուղթը կհանի, և որպես անմեղսունակ պատասխանատվությունից կազատվի։
Բա մենք․ որ նման հիմարություններ կարդում ենք Արմենպրեսով,
Բա աշխարհը, որն Արմեմպրեսից է իմանում Հայաստանի իրադարձություններից։
Ապուշը իրոք ունի սխալվելու իրավունք։
Դրա համար էլ վտանգ ներկայացնող ապուշներին մեկուսացնում են, որ իրենց սխալվելու իրավունքը ուրիշների գլխին պատուհաս չդառնա։
Եթե ազգը չի դիմադրում, պատրաստվենք նոր սխալներ կուլ տալուն։
Այս արարածը անկեղծ ասում է՝ ինձանից ոչ մի Ճիշտ բան մի սպասեք։
Իսկապես, անմեղսունակից միայն իրենից ավելի անմեղսունակը կարող է սպասելիքներ ունենալ»։