«Առաջիկա օրերին կկայանա Ա. Աբազյանի, Ա. Հարությունյանի, Ռ. Մուրադովի և Ա. Նագիևի գաղտնի հանդիպումը. ըստ էության՝ նախատեսվում է քննարկել Արցախի մնացորդները Ադրբեջանին ինտեգրացնելու քայլերը. Միքայել Մինասյան
Advertisement 1000 x 90

«Առաջիկա օրերին կկայանա Ա. Աբազյանի, Ա. Հարությունյանի, Ռ. Մուրադովի և Ա. Նագիևի գաղտնի հանդիպումը. ըստ էության՝ նախատեսվում է քննարկել Արցախի մնացորդները Ադրբեջանին ինտեգրացնելու քայլերը. Միքայել Մինասյան

Բոլորս էլ տեսնում ենք, որ պատերազմը չի ավարտվել: Մենք հասկացել ենք, որ պարտությունը ոչ թե մեկանգամյա, այլ շարունակական հասկացություն է: Նիկոլի և նրա թիմի կողմից հպարտության բացակայությունը և թշնամուն սիրաշահելը թույլ չի տալիս հայ ժողովրդին ուշքի գալ, ինքնակազմակերպվել և փորձել ամեն ինչ զրոյից սկսել: Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Նիկոլն ու իր թիմը ամեն օր նվաստանում են ու նվաստացնում են մեզ բոլորիս: Ադրբեջանն ու Թուրքիան սպառնում են, իսկ Նիկոլի թիմը խոսում է տարածաշրջանային համագործակցության մասին: Ադրբեջանն ու Թուրքիան նոր զորավարժություններ են անցկացնում, իսկ Նիկոլը խոսում է սահմանները բացելու մասին:

Սա շարունակվում է արդեն 4 ամիս: Փաշինյանը և նրա կապիտուլյացիոն թիմը շարունակում են նվաստանալ, հանձնել նոր տարածքներ, ոչնչացնել բանակցային դիրքերն ու իրավիճակը շտկելու ցանկացած հեռանկար: Նրանք հույս ունեն, որ Ալիևի հետ խաղալով կկարողանան գոնե մի բան ստանալ, որը կօգնի նրանց մնալ իշխանության:

Այս խաղի քայլերից մեկը Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի, Արայիկ Հարությունյանի, Ռուստամ Մուրադովի և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության նախագահ Ալի Նագիևի նախատեսված հանդիպումն է: Գաղտնի հանդիպումը, որի շուրջ Արմեն Աբազյանը պայմանավորվել էր վերջերս Մոսկվա կատարած այցի ժամանակ, տեղի կունենա առաջիկա օրերին, շփման գծում, Մատաղիսից ոչ հեռու: Աբազյանը, Հարությունյանը և Նագիևը նախատեսում են քննարկել «ենթակառուցվածքային խնդիրները», իսկ, ըստ էության` Արցախի մնացորդները Ադրբեջանին ինտեգրացնելու քայլերը:

Մենք պետք է հասկանանք, որ սա պարզապես հերթական հանդիպում չէ. դա հայկական պետականության ոչնչացման ծրագրի իրականացումն է, հանուն որի Նիկոլը մնում է իշխանության:

Ինքն իրեն նվաստացնելու՝ Հայաստանի պատրաստակամությունը խթանում է միայն Թուրքիայի և Ադրբեջանի` Նիկոլից ավելի շատ տարածքներ, զիջումներ, երաշխիքներ ճզմելու ցանկությունը: Մեկ անձը չի կարող և չպետք է անպատիժ և դաժանորեն նվաստացնի սեփական հայրենիքը և ժողովրդին: Սա նշանակում է, որ մոտ է պատմական, իրավական և բարոյական պատասխանատվության ժամը: Շատ մոտ է»:



Նման նյութեր