Sky news-ի հաղորդմամբ՝ Մեծ Բրիտանիայում տղամարդը 28 տարվա ազատազրկման է դատապարտվել արքայազն Ջորջին եւ թագավորական ընտանիքի այլ անդամների պաղպաղակով թունավորելու ծրագրի համար։
Պարբերականի տեղեկություններով՝ 27-ամյա Սահայբ Աբուն ծրագրել է սպանությունը կորոնովաիրուսի համավարակի ընթացքում։ Իմանալով այն մասին, որ արքայազն Ջորջը սիրում է պաղպաղակ, որը միշտ ձեռք է բերում նույն խանութից, նա ցանկանցել է թունավորել սուպերմարկետում առկա ամբողջ քաղցրավենիքը։ Իրավապահ մարմիններն այդ մասին իմացել են նրա սոցիալական ցանցերից, որոնցում նա քննարկել է թունավորման ծրագիրը։
Նախորդ տարվա հունիսի 9-ին Սախայբ Աբուն ձերբակալվել է։ Ավելի ուշ նա ընդունել է մեղքը։