Չնայած կորոնավիրուսի համավարակն ավարտված չէ եւ ամեն օր Հայաստանում վարակների տասնյակ եւ հարյուրավոր դեպքեր են գրանցվում, բազմաթիվ հաստատություններ, այդ թվում` մարզադահլիճները, վերադարձել են բնականոն աշխատանքի:
1. Ինչպե՞ս կարելի է խուսափել վարակումից մարզասրահում
Ընտրեք այն ժամերը, երբ մարզադահլիճի ծանրաբեռնվածությունը մինիմալ է
Որքան քիչ մարդիկ լինի ձեր շուրջը, այնքան վարակվելու ռիսկն ավելի ցածր է եւ ավելի հեշտ է սոցիալական հեռավորություն պահպանել: Այդ պատճառով խորհուրդ է տրվում այնպիսի ժամեր ընտրել, երբ մարզադահլիճում քիչ մարդ կա: Որոշ մարզասրահներում դա վաղ առավոտը եւ ուշ երեկոն են, մյուսներում` կեսօրը:
2. Սոցիալական հեռավորություն պահպանեք
Փորձեք խուսափել մարզասրահի այլ այցելուների հետ սերտ շփումից: Եթե մարզվում եք մարզչի հետ, ապա պայմանավորվեք նրանց սոցիալական հեռավորություն պահպանելու մասին: Փորձեք նաեւ ձեռքեր չսեղմել եւ չգրկախառնվել ծանոթների հետ:
3. Ախտահանեք սպորտային սարքավորումները
Լավ գաղափար է առնվազն 60-70 տոկոս սպիրտի պարունակությամբ սփրեյներ կամ թաց անձեռոցիկ բերել եւ մշակել սարքավորումների մակերեսները, որոնցով մտադիր եք մարզվել: Պարբերաբար սրբեք նաեւ ձեր ձեռքերը: Եթե սարքավորումը մշակելու հնարավորություն չկա, ոչ մի դեպքում ձեռքով մի դիպչեք ձր դեմքին, եթե շփվել եք որեւէ սարքավորման հետ:
4. Ինչպիսի՞ն է կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը մարզադահլիճում
Իրականում մարզադահլիճում վարակվելու հավանականությունը շատ մեծ չէ, հատկապես, եթե սենյակը պարբերաբար ախտահանվում է, եւ դուք պահպանում եք վերը նշված կանոնները:
Սպորտային եւ թենիսի ակումբների միջազգային ասոցիացիան (IHRSA) վերլուծել է կորոնավիրուսով վարակման դեպքերն ԱՄՆ մարզասրահ այցելողների շրջանում եւ պարզել է, որ 3 ամսվա ընթացքում 49.3 միլիոն այցերից վարակվել է ընդամենը 1.155 աշխատակից եւ հաճախորդ: Դա մոտավորապես մեկ դեպք է յուրաքանչյուր 42.700 այցի հաշվով:
Նորվեգիայում անցկացված մեկ այլ հետազոտություն պարզել է, որ ֆիթնես ակումբ այցելած գրեթե 1896 մարդուց 6 շաբաթվա ընթացքում ոչ ոք չի վարակվել:
5. Պե՞տք է արդյոք դիմակ կրել մարզվելիս
Մարզասրահը միակ հասարակական վայրն է, որտեղ խորհուրդ չի տրվում դիմակ կրել: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս մարզվելիս դիմակ չկրել, քանի որ այն կարող է խանգարել հարմարավետ շնչել: