
Բրիտանացի 95-ամյա երկվորյակները համարում են, որ իրենց երկարակեցության գաղտնիքը բուռն սեռական կյանքն է: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Մեծ Բրիտանիայի 95-ամյա բնակչուհիներ Դորիս Հոբդեյը և Լիլ Քոքսը հայտնվել են «Բարի լույս, Բրիտանիա» առավոտյան շոուում: Հաղորդավարի հետ նրանք շփվել են առցանց:
Զրույցի ընթացքում կանայք խոստովանել են, որ սիրահարված են անգլիացի դերասան Ջեյսոն Սթեթհեմին: Լիլը նշել է, որ «կմահանար նրա հետ մեկ գիշերվա համար»:
Բրիտանուհիները խոստովանել են, որ իրենց երկարակեցության բանալին համարում են բուռն սեքսուալ կյանքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը