Մերիլ Սթրիփը հայտնի ամերիկյան դերասանուհի է։
«Օսկարի» և «Ոսկե Գլոբուսի» պատմության մեջ ամենաշատ այդ մրցանակներին ներկայացված դերասանուհին է՝ 19 Օսկար և 26 Ոսկե Գլոբուս։ Ստացել է 3 «Օսկար» «Սոֆիի ընտրությունը», «Կրամերն ընդդեմ Կրամերի» և «Երկաթյա լեդին» ֆիլմերի համար։ 8 անգամ ստացել է «Ոսկե Գլոբուս»։
Ծնողներս մանկուց ասում էին ինձ, որ ես հիասքանչ եմ: Ա՛յ, իսկ մորաքույր Ջեյնը սիրեց ինձ, երբ ես արդեն մեծացա. նա պնդում էր, որ ես սարսափելի տգեղ երեխա եմ եղել և, միևնույն ժամանակ, սիրել եմ հրամայել:
Երբ ես դպրոցական էի, ուսումնական շաբաթից առաջ ամեն կիրակի պատրաստում էի զգեստներս 5 օրվա համար, այնպես, որպեսզի ոչինչ չկրկնվեր: Նման է պաթոլոգիայի, բայց դա հենց այն է, ինչ ես անում էի:
Փոքրիկ աղջիկների համար շատ կարևոր է, թե նրանք ինչ տեսք ունեն, և կանանց համար նույնպես կարևոր է, հատկապես նրանց, ովքեր նկարահանվում են կինոյում:
Երիտասարդ ժամանակ ես հայտնվեցի մեքենայի մեջ մի ապուշի հետ, ով վարում էր 120 մղոն արագությամբ: Ես կարող էի ասել. «Հե՜յ, Ջերո՛մ, կանգնեցրու, ես վախենում եմ»: Բայց ես լռեցի: Այդպես շատ է պատահում կյանքում: Դու մահու չափ վախենում ես, բայց ձայն չես հանում:
Ես միշտ չէ, որ երջանիկ եմ, ուղղակի հանրության մեջ և լրագրողների առջև միշտ երջանիկ տեսք ունեմ: Ես իրականում սարսափելի փնթփնթան եմ լինում, հարցրեք ամուսնուս:
Ես Սոֆի Լորենի երկրպագուն եմ, և ամուսինս՝ նույնպես: Այն ժամանակվանից, երբ նա տեսավ նրան ծովից դուրս գալուց, այդպես էլ ուշքի չեկավ:
Ես չունեմ սիրելի ռեժիսոր, ինչպես նաև՝ չունեմ սիրելի գույն կամ սիրելի ճաշատեսակ: Ինձ ամեն ինչ դուրս է գալիս:
Ես շատ կցանկանայի, որպեսզի Մարտին Սկորսեզեին ինչ-որ ժամանակ կանացի կերպար պետք լիներ: Բայց ինձ թվում է, ես ավելի շուտ կմահանամ, քան դա տեղի կունենա:
Կյանքում երբեք իմ ֆիլմի տոմս չեմ գնել: Չէ՞ որ դա շատ վախենալու է: Իսկ ի՞նչ կլինի, եթե մարդիկ սկսեն ծիծաղել լուրջ տեսարանի վրա, կամ քնեն ծիծաղելի պահերին:
Երբ ես 40 տարեկան էի, ստացա վհուկի դեր կատարելու միանգամից 3 առաջարկ:
Զարմանալի է, ես մոտ 60 տարեկան եմ, բայց խաղում եմ ռոմանտիկ դերեր ռոմանտիկ կոմեդիաներում: Բետ Դևիսը պետք է որ շրջվի դագաղի մեջ:
Մեկ բաժակ գինին հենց այն է, ինչը միշտ օգնում է ինձ:
Ինձ թվում է՝ ես կարող էի աշխատել գրասենյակում: Ինձ դուր է գալիս հնամոլությունը, առավոտյան բոլորին ողջունելը, սուրճ խմելը:
Եթե Դուք ուղեղ ունեք, այն պետք է օգտագործել:
Շատ ավելի հաճելի է, երբ մարդիկ քեզ ասում են, որ դու կյանքում ավելի լավ տեսք ունես, քան ֆիլմում, այլ ոչ թե՝ հակառակը:
Չի կարելի վախենալ, երբ աշխատում ես, այլապես ոչինչ չի ստացվի:
Սեր, սեքս և կերակուր. ահա այն, ինչը Ձեզ իսկապես երջանիկ է դարձնում: Ամեն ինչ շատ պարզ է:
Ես չափազանց շնորհակալ եմ Աստծուն նրա համար, որ մինչև հիմա կենդանի եմ: Իմ շատ ընկերներ հիվանդ են, շատերը մահացել են, իսկ ես մինչև հիմա այստեղ եմ: Ես դժգոհելու ոչինչ չունեմ:
Ես, այնուամենայնիվ, շատ երկար քիթ ունեմ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը