Հոգնածությունը, հոտառության կորուստը եւ ցավը կրծքավանդակի հատվածում կարող են լինել կորոնավիրուսային վարակի երկարաժամկետ հետեւանքները լինել: COVID-19-ով հիվանդների գրեթե քառորդ մասը կարող է նաեւ մազաթափություն ունենալ, ասվում է The Lancet-ի կողմից հրապարակված նոր գիտական հոդվածում:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, գիտնականների տվյալներով, Չինաստանի Ուհան քաղաքում հոսպիտալացված 1.655 հիվանդից 359-ը (22 տոկոս) մազաթափություն է ունեցել:
Մաշկաբանները նշում են, որ մազաթափությունը նորմալ ֆիզիոլոգիական պատասխան է վարակիչ հիվանդության նման սթրեսային իրադարձությանը: Նրանց խոքով` խնդիրը սովորաբար ժամանակավոր է, սակայն COVID-19-ը կարող է կապված լինել այնպիսի հիվանդությունների հետ, ինչպիսիք են ալոպեցիան, ինչը կարող է մազերի մշտական կորստի հանգեցնել:
Չինացի գիտնականները COVID-19-ի երկարատեւ ուսումնացիրությունից հետո նշել են, որ վերականգնումից հետո երկար ժամանակ շարունակվող ախտանիշները «հիմնականում անհասկանալի են մնում»: Բրիտանական NHS-ը 14 ախտանիշ է թվարկում, այդ թվում` հոգնածություն, շնչառության հետ կապված խնդիրներ, անքնություն, գլխապտույտ, հոդացավեր, դեպրեսիա եւ անհանգստություն: Մազաթափությունն այս ցանկում չկա, սակայն գիտնականները վստահ են, որ տեսականորեն այս խնդիրը կարող է կորոնավիրուսային վարակի արդյունք լինել: