Բեռլինի ողբերգությունը հետաքննելու են որպես ահաբեկչություն
Advertisement 1000 x 90

Բեռլինի ողբերգությունը հետաքննելու են որպես ահաբեկչություն

Գերմանիայի ոստիկանությունը գտնում է, որ դեկտեմբերի 19-ի երեկոյան Բեռլինում տեղի ունեցած ողբերգությունը, երբ բեռնատարը վրաերթի է ենթարկել սուրբծննդյան տոնավաճառի այցելուներին, կարող է ահաբեկչական գործողություն լինել, տեղեկացնում է BBC-ին:

«Բրայտշայդպլացում ենթադրվող ահաբեկչական գրոհի կապակցությամբ ձեռնարկվում են անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները»,-հաղորդվում է Բեռլինի ոստիկանության պաշտոնական Twitter-ում:

Ավելի վաղ Բեռլինի ներքին գործերի սենատոր Անդրեաս Հայզելը հայտարարել է, որ դեռևս մինչև վերջ պարզ չէ՝ արդյոք պատահածը հարձակում էր, թե դժբախտ դեպք:

Դեկտեմբերի 19-ի երեկոյան Բեռլինում Վիլհելմ կայսեր հիշատակի եկեղեցու մերձակա սուրբծննդյան տոնավաճառում մարդկանց բազմության մեջ է մխրճվել բեռնատար ավտոմեքենան: Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով երեկոյան ժամը 8-ին մոտ: Ինչպես նշում է DPA գործակալությունը, հղում անելով ոստիկանությանը, բեռնատարը 50-80 մետր անցել է տոնավաճառի տարածքում՝ բազմության մեջ մխրճվելով 60-80 կիլոմետր/ժամ արագությամբ:

Բեռնատար փոխադրումների լեհական ընկերության սեփականատերը, որին պատկանում էր բեռնատարը, ասել է, որ ընկերությունում վարորդի հետ կապը կորցրել են ողբերգությունից մի քանի ժամ առաջ:

Երկուշաբթի երեկոյան ոստիկանությունը ձերբակալել է բեռնատարի ենթադրյալ վարորդին, որը ներգաղթյալ է և, DPA գերմանական գործակալության տեղեկությունների համաձայն, Աֆղանստանից կամ Պակիստանից ժամանել է այս տարվա փետրվարին:

Մեքենայում գտնվող երկրորդ մարդուն մեռած են գտել:

Ըստ վերջին տվյալների, ողբերգության հետևանքով զոհվածների թվաքանակը հասել է 12-ի, ևս 50 հոգի հոսպիտալացված է:



Նման նյութեր