282 նոր դեպք, 4 մահ․ Covid 19-ը Հայաստանում
Advertisement 1000 x 90

282 նոր դեպք, 4 մահ․ Covid 19-ը Հայաստանում

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 282 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 171 հազար 227 է:

Ապաքինվել է եւս 467 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 162 հազար 984:

Իրականացվել է 3 հազար 488 թեստավորում:

Մինչ այս պահը իրականացվել է 716 հազար 682 թեստ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 255 մարդ:

Մահացել են 4 քաղաքացիներ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 3 հազար 179:

Մինչ այսօր 809 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: