Հիլարի Քլինթոնը գիրք է գրելու համաշխարհային դավադրության մասին
Advertisement 1000 x 90

Հիլարի Քլինթոնը գիրք է գրելու համաշխարհային դավադրության մասին

Ինչպես փոխանցում է ria.ru-ն, ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը թրիլլերի ժանրում գիրք է գրելու կանադացի հայտնի գրող Լուիզա Փեննիի հետ միասին, հաղորդել է Simon & Schuster հրատարակչությունը։

State of Terror («Ահաբեկության վիճակ» կամ «Ահաբեկության պետություն») վերնագրով գիրքը նախատեսված է հոկտեմբերի 12-ին։ Գլխավոր հերոսուհին լինելու է պետքարտուղարը, որը վերջերս է նշանակվել այդ պաշտոնում այն նախագահի վարչակազմում, որը մի ժամանակ նրա մրցակիցն էր։

«Ահաբեկչական գրոհների շարքը աշխարհը քաոսի է վերածում, և պետքարտուղարին հանձնարարվում է թիմ հավաքել մահացու դավադրությունը բացահայտելու համար,- ասվում է հրատարակչության կայքում։- Միջազգային խարդավանքների մասին պատմող այդ հզոր թրիլլերում պատմվում է աշխարհի կուլիսային դրամայի մասին, որը հիմնված է այնպիսի մանրամասների վրա, որոնց կարող է տեղյակ լինել միայն ինսայդերը»։

Սա Քլինթոնի առաջին գիրքը չէ․ նրա վերջին աշխատությունը՝ «Ինչ է տեղի ունեցել» հուշագրությունը, լույս է տեսել 2017 թ․ նույն հրատարակչության կողմից և դարձել է բեսթսելլեր։

Գրող Լուիզա Փեննին հայտնի է իր դետեկտիվներով։