Ցույցեր Վրաստանում․ Ընդդիմությունը պահանջում է ազատ արձակել Նիկա Մելիային
Advertisement 1000 x 90

Ցույցեր Վրաստանում․ Ընդդիմությունը պահանջում է ազատ արձակել Նիկա Մելիային

Ինչպես փոխանցում է euronews-ը, Թբիլիսիում հարյուրավոր մարդիկ հավաքվել են պետական գրասենյակի մոտ՝ պահաջելով անհապաղ ազատ արձակել երկրի գլխավոր ընդդիմադիր ուժի՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիային։

Երեքշաբթի օրը ուժայինները գրոհել են կուսակցության գրասենյակի վրա, որտեղ թաքնվում էր ընդդիմադիր քաղաքական գործիչը։ Իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել և գրասենյակից տարել են համակարգիչները։ Իշխանություններին չենթարկվելու համար ձերբակալվել են նաև Մելիայի 20-ից ավելի կողմնակիցներ։

«Սա հարձակում է, սա հարված է վրացական ժողովրդավարությանը։ Մենք ընդդիմություն ենք, մենք միասնական ենք հանուն մեր ազատության և հանուն ժողովրդավարության մեր պայքարում»,- հայտարարել է պատգամավոր Ելենա Խոշտարիան։

Բրյուսելը մտահոգված է, որ քաղաքական ճգնաժամը Վրաստանում կարող է խորանալ։ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն հայտարարել է․ « Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում, հետագա լարվածություն թույլ չտալու համար, դրսևորել առավելագույն զսպվածություն և պատասխանատվություն՝ ի շահ երկրի և նրա քաղաքացիների»։



Նման նյութեր