«Նվիրիր կյանք» հիմնադրամի նոր հոլովակը. «Այն ամենը, ինչը կմնա մեզանից հետո» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Նվիրիր կյանք» հիմնադրամի նոր հոլովակը. «Այն ամենը, ինչը կմնա մեզանից հետո»

Տեսահոլովակը նկարահանվել է Յուրի Շևչուկի «Այն ամենը, ինչը կմնա մեզանից հետո» երգի հիման վրա և ներկայացվել է Լոնդոնում տեղի ունեցած Gift of Life հիմնադրամի բարեգործական աճուրդին:

«Մեր հոլովակը այն մասին է, թե ինչու են մարդիկ օգնում»,- ասում է հոլովակի հեղինակներից՝ Կատերինա Գորդեևան: – «Մի օր, հիվանդանոցի պատուհանից քեզ նայող երեխայի հայացք ես տեսնում… այդ հայացքը քեզ ստիպում է մի բան անել: Իսկ հետո, երբ խորհում ես, թե քեզ համար ինչն է եղել ամենակարևորը, պարզվում է՝ երեխայի հայացքը: Այն, ինչը մնում է քեզ հետ, քեզնից հետո»:

Հոլովակում ծանոթ կերպարներ կան. հայտնի դերասաններ և երաժիշտներ, ովքեր երբեք չեն զլացել՝ օգնել են:

Նկարահանումներին մասնակցել են նաև այն կամավորները, հիմնադրամի աշխատակիցները, ովքեր օգնել են երեխաներին: Ում օգնել են, ով օգնում է:

podari-zhizn.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը