Analitik.am-ը գրում է․ «Այս պահին Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ երթով շարժվում է Տիգրան Մեծի պողոտայով:
Փաշինյանին ուղեկցում է այդ թվում նաև կինը՝ Աննա Հակոբյանը, ով ժպիտը դեմքին պարբերաբար ողջունում է քաղաքացիներին:
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն աջակիցների հետ անցավ գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող Սիլ կոնցեռնի շենքի մոտով: Փաշինյանը հատուկ ողջունեց այդ շենքից իրեն ողջունող քաղաքացիներին»: