Հայ շախմատիստները շարունակում են հաջող ելույթները Շարժայի մրցաշարում
Advertisement 1000 x 90

Հայ շախմատիստները շարունակում են հաջող ելույթները Շարժայի մրցաշարում

Արաբական Միացյալ Էմիրություններում շարունակվում է «Շարժայի կանանց գավաթ» միջազգային մրցաշարը:

Մրցաշարում տեղի ունեցան 2-րդ տուրի հանդիպումները: «Շարժայի կանանց գավաթ»-ին մասնակցող Մարիա Գևորգյանը, Արմինե Բաբայանն ու Սուսաննա Գաբոյանը, ինչպես և առաջին տուրում, հաղթանակներ տոնեցին: Երկրորդ տուրից հետո 10 շախմատիստուհի, որոնց թվում են նաև մեր երեք պատվիրակները, վաստակել են 2-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Այսօր կայանալիք երրորդ տուրում Արմինե Բաբայանի մրցակիցն է լինելու մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Բաիրա Կովանովան, Սուսան նա Գաբոյանը կմրցի կանանց գրոսմայստեր Եվգենիա Դոլուխանովայի հետ, իսկ Մարիա Գևորգյանը ուժերը կչափի Աիշա Ջեհադի հետ: