Վարչապետը կհասկանա, որ հեռանալու այն պիկն է հասել, որ պետք է գնա․ Առուշանյան. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Վարչապետը կհասկանա, որ հեռանալու այն պիկն է հասել, որ պետք է գնա․ Առուշանյան. pastinfo.am

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում քաղաքացիները պատրաստվում են վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացնել։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ասաց, որ այս պահին հստակ չի կարող ասել՝ ինչ գործողություններ են լինելու․ «Մեր որոշումները միշտ քաղաքացիների հետ ենք կայացնում։ Կքննարկենք, կհասկանանք, եթե ճանապարհը մնացել է այն, որ այդ մարդը չի հասկանում և կարծում է՝ փողոցում կանգնած մարդկանցով հարցը պետք է լուծվի, երևի այդ ճանապարհով կգնանք»,-նշեց Գորիսի քաղաքապետը։

Առուշ Առուշանյանը կարծում է, որ կլինեն սյունեցիներ, որոնք կմասնակցեն Երևանում իրականացվող ակցիաներին։ Գորիսի քաղաքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը ևս այս պահին Երևանում մասնակցում է ակցիային։

«Համենայն դեպս հուսով ենք, որ վարչապետը կհասկանա, որ հեռանալու այն պիկն է հասել, որ պետք է գնա՝ քաղաքացիների մեջ կոնֆլիկտային իրավիճակ չստեղծելու համար»,-նշեց Առուշ Առուշանյանը։

Հարցին՝ եթե վարչապետը հրաժարական չտա, Սյունիքը վտանգվա՞ծ կլինի, Գորիսի քաղաքապետը նշեց, որ փաստացի շատ հատվածներ հանձնվել են․ «Սյունիքի շատ գյուղեր նույն խնդիրը, կարգավիճակն ունեն, ինչ Շուռնուխն ու Որոտանը։ Գյուղի հողերից, մեր հողերից է անցել թշնամուն։ Թշնամին այսօր մեր հողի վրա է կանգնած»,-նշեց Գորիսի քաղաքապետը։

pastinfo.am



Նման նյութեր