Հայաստանում փետրվարի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 283 նոր դեպք, առողջացել է 181 քաղաքացի, մահացել՝ 4-ը: Մեկ օրում կատարվել է 3947 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 720629-ի:
Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 171510 դեպք, որոնցից 163165-ն` առողջացած, 3183-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4349 պացիենտ:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այլ պատճառներով մահերի ընդհանուր թիվը 813 է: