«Հաղորդագրությունն ամբողջական էր». Պեսկովը մեկնաբանել է պաշտոնական Մոսկվայի և Երևանի` Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրությունների տարբերությունը. tert.am
Advertisement 1000 x 90

«Հաղորդագրությունն ամբողջական էր». Պեսկովը մեկնաբանել է պաշտոնական Մոսկվայի և Երևանի` Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրությունների տարբերությունը. tert.am

Կրեմլի մամուլի ծառայության կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ հրապարակված հաղորդագրությունն ամբողջական էր, դրանում ասվում էր, որ ՌԴ ղեկավարը կողմ է խնդրի լուծմանն օրենքի շրջանակներում: Այս մասին ուրբաթ, փետրվարի 26-ին, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «Իզվեստիան»:

Լրատվամիջոցները ուշադրություն են հրավիրել Մոսկվայի և Երևանի կողմից հրապարակված հաղորդագրությունների տարբերությանը: Մասնավորապես, լրագրողները նշել են, որ հայկական կողմի հաղորդագրության մեջ ասվում է, որ Պուտինը սատարում է Հայաստանի օրինական իշխանություններին, մինչդեռ Կրեմլի հաղորդագրության մեջ նման ձևակերպում չկա:

«Եթե դուք ուշադիր նայել եք մեր կողմից հրապարակված տեքստը, ապա, հավանաբար, հնարավորություն եք ունեցել այնտեղ կարդալու այն արտահայտությունը, որ ՌԴ նախագահը խոսում է օրենքի շրջանակներում խնդրի կարգավորման մասին, սա շատ կարևոր արտահայտություն է: Մենք տվել ենք բավականին ամբողջական ձևակերպում, որը շատ տեղեկատվական է»,-ասել է Պեսկովը:

Նախօրեին Տելեգրամի Mediaport ալիքը լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, որ թեև Հայաստանի կառավարության կայքում նշված է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանությանը, սակայն ՌԴ նախագահի կայքում նման տեղեկություն չկա։

«Կրեմլի պաշտոնական կայքում ոչ մի բառ չկա Հայաստանի իբր «օրինական իշխանությանը» աջակցելու մասին:

«Պուտինը կողմ է արտահայտվել Հայաստանում կարգուկանոնի և հանդարտության պահպանմանը, օրենքի շրջանակներում իրավիճակի կարգավորմանը։ Ռուսաստանի ղեկավարը նաև կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել»,-նշված է ՌԴ նախագահի կայքում:

Ըստ արարողակարգի, չհամաձայնեցված հայտարարություններում յուրաքանչյուր կողմ ներկայացնում է իր երկրի ղեկավարի խոսքը: Իսկ այն, որ Հայաստանի կառավարության կայքը ՌԴ նախագահին վերագրել է միտք, որը չկա նրա պաշտոնական կայքում հիմք է ենթադրելու, որ այն պարզապես կեղծիք է»,-գրում է ալիքը:

tert.am



Նման նյութեր