Մարտա. «Կարծում եմ՝ որոշակի բաների հասել եմ, եթե իմ դեմ պայքարելու այսպիսի միջոց են ընտրել». life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մարտա. «Կարծում եմ՝ որոշակի բաների հասել եմ, եթե իմ դեմ պայքարելու այսպիսի միջոց են ընտրել». life.tert.am

 

Tert.am Life-ի հետ բացառիկ հարցազրույցում Մարտան խոսել է ժյուրիի գնահատականի, սպասելիքների, իր հասցեին հնչող քննադատությունների և Արծվիկի հետ հարաբերությունների մասին։

Մարտա, նախորդ անգամ ժյուրիի ամենաբարձր գնահատականին Դուք էիքարժանացել: Այս անգամ, ժյուրիի նվազագույն միավորները ստացաք: Անսպասելի՞ էր։  Ըստ Ձեզ՝ ո՞րն էր ժյուրիի այս գնահատականի պատճառը:

14632806_332008713822142_4093353335521757271_n

-Ես մտածել էի և, ճիշտն ասած, ինձ ասում էին, որ ժյուրին չի գնահատի Կոմիտաս, քանի որ դա մի քիչ այլ ոճ է, բացի այդ՝ երգը հայերեն է: Սակայն ես շատ էի ուզում գոնե մի անգամ երգել Կոմիտասի ստեղծագործություններից։ Քանի որ հնարավոր է՝ դա վերջին փուլը լիներ ինձ համար, գերադասեցի անել այն, ինչ ուզում եմ և պատվով ներկայանալ։ Իմ սրտի ուզածը երգելն է, ոչինչ, եթե նման ելույթով դուրս մնայի։

Ի՞նչ զգացիք այն պահին, երբ լսեցիք ժյուրիի գնահատականը:

14680719_327719004251113_3684150612400936833_n

-Չնայած սպասում էի, միջովս սարսուռ անցավ, երբ տեսա գնահատականները։ Իրոք շատ տխրեցի, երևի դեմքիցս զգացել եք ։)

-Հետևո՞ւմ եք ծավալվող խոսակցություններին: Ի՞նչ ասեկոսեներ են հասել Ձեզ:

-Տարբեր մարդիկ տարբեր ֆանտազիաներ ունեն: Տարբեր կարծիքներ կան, թե ինչու եմ եզրափակչում: Ցանկացած մարդ իրավունք ունի ունենալու իր կարծիքը: Ես հարգում եմ ցանկացած կարծիք՝ անկախ նրանից՝ դա վնա՞ս է, թե՞ օգուտ: Հարգում եմ, բայց կարող եմ չընդունել: Երբ մարդիկ ապատեղեկատվություն են տարածում ու շեշտում, որ դա հավաստի աղբյուրից է, չգիտեմ նույնիսկ ինչ ասել:)

marta1

Պարզվում է՝ հայրս ոստիկան է կամ հայրս իր «C class» մեքենան վաճառել է, որպեսզի անցնեմ հաջորդ փուլ: Զարմանում եմ մարդկանց երևակայության վրա: Ինչո՞ւ հենց ոստիկան կամ ինչո՞ւ հենց «C class» մեքենա, որը երբեք չենք ունեցել:) Մեկ-մեկ մտածում եմ՝ կարող է ինչ-որ բան կա, ծնողներս ինձանից թաքուն են պահում:)

Կարծում եմ՝ որոշակի բաների հասել եմ, եթե ինչ-որ մարդիկ իմ դեմ պայքարելու  այսպիսի միջոց են ընտրել: Ինձ ճանաչողները և իմ արվեստը գնահատողները քիչ չեն: Ես երախտապարտ եմ, որ մարդիկ քվեարկել են իմ ու իմ արվեստի համար: Ես ոչ սկսնակ երգչուհի եմ, ոչ էլ երգչուհի, ով ուզում է մտնել շոու բիզնես ու դառնալ հայտնի: Ես 4 տարեկանից հսկայական ճանապարհ եմ անցել: Իմ ուսուցիչները եղել են Հայաստանի ամենապրոֆեսիոնալ արվեստագետները:

-Եզրափակչում ի՞նչ երգերով եք ներկայանալու:

-Երգերի մասին դեռ չեմ ուզում խոսել, քանի որ վերջնական չեմ որոշել:

Հարցազրույցը ամբողջությամբ՝ life.tert.am