
Բրազիլիայում հայտնի գուշակ Կարլինյոսը հերթական սենսացիոն բացահայտումն է արել:
Բրազիլիայում սովոր են, որ Կարլինյոսը շատ է խոսում և տարբեր գուշակություններ է անում, որոնք հեռու են իրականությունից, սակայն մարտին արած հայտարարությունը փոխեց մարդկանց պատկերացումները:
Մարտին Կարլինյոսն ասել էր, որ բրազիլական մի ակումբ ավիավթարի կենթարկվի, և կմահանան այդ ակումբի բոլոր ֆուտբոլիստները: Շաբաթներ առաջ այս կանխագուշակումը դարձավ իրական:
Հիմա արդեն Կարլինյոսն ասել է, որ Չիլիի ազգային հավաքականի լավագույն ֆուտբոլիստը, ով խաղում է արտասահմանում, կմահանա մինչև Աշխարհի 2018 թվականի առաջնությունը:
Բրազիլական մամուլն առավոտից հեղեղվել է այն լուրով, որ Ալեքսիս Սանչեսը պետք է զգույշ լինի, քանի որ կանխատեսվել է նրա մոտալուտ մահը:
Սիրարփի Աղաբաբյան