MSN եռյակը չի մասնակցի «Բարսելոնայի» առաջիկա հանդիպմանը
Advertisement 1000 x 90

MSN եռյակը չի մասնակցի «Բարսելոնայի» առաջիկա հանդիպմանը

Կատալոնական  «Բարսելոնայի» հարձակվողները՝ Մեսսին, Նեյմարը և Սուարեսը, ովքեր հայտնի են՝ որպես MSN եռյակ, չեն մասնակցի կատալոնական ակումբի առաջիկա հանդիպմանը: Իսպանիայի թագավորական գավաթի 1/4 եզրափակչում չի խաղա նաև կատալոնացիների պաշտպան Ժերարդ Պիկեն:

Թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նշել է, որ այս 4 ֆուտբոլիստներն արդեն արձակուրդում են:

Իսպանիայի գավաթի ¼ եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 22-ին: «Բարսելոնան» կանցկացնի պատասխան հանդիպումը  «Հերկուլեսի» դեմ:

Սիրարփի Աղաբաբյան