Արսեն Թորոսյանի հայրը պաշտոն է ստացել Շրջակա միջավայրի նախարարությունում
Advertisement 1000 x 90

Արսեն Թորոսյանի հայրը պաշտոն է ստացել Շրջակա միջավայրի նախարարությունում

NEWS.am–ի տեղեկություններով՝  ՀՀ վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավար, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի հայրը՝ Գևորգ Թորոսյանը, վերջերս պաշտոն է ստացել շրջակա միջավայրի նախարարությունում։

Թորոսյանի հայրը, ով  նախկինում  աշխատել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի  ընդերքի գործակալությունում, մեկ ամիս առաջ աշխատանքի է անցել Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ում։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝  բարձրաստիճան պաշտոնյայի հայրը, որն առանձնապես ոգևորված չէ նոր աշխատանքով, ՊՈԱԿ–ում հաճախ է քաղաքական զրույցների բռնվում գործընկերների հետ։

t.me/newsamarm/4033

 

 



Նման նյութեր