««Էպիկական» լուսաբաց (օրվա խոհեր). Տասնամյակներ շարունակ իրականությունից օտարված, հուսալքված, հյուծված – հիվանդացած մեր հանրությունը կերտեց Նիկոլ-սիմվոլին և շարունակում է սնել ու փայփայել այդ կեղծ ու վտանգավոր խորհրդանիշը». Վարդգես Դավթյան
Advertisement 1000 x 90

««Էպիկական» լուսաբաց (օրվա խոհեր). Տասնամյակներ շարունակ իրականությունից օտարված, հուսալքված, հյուծված – հիվանդացած մեր հանրությունը կերտեց Նիկոլ-սիմվոլին և շարունակում է սնել ու փայփայել այդ կեղծ ու վտանգավոր խորհրդանիշը». Վարդգես Դավթյան

Փաշինյանին հանդիմանում են, թե միտինգում «կոկորդիլոսի արցունք» էր թափում, թե աչքերին «բիբար էր քսել» և այլն: Իմ կարծիքով, նա անկեղծորեն և ոչ անտաղանդ կերպով լրիվ իր դերի մեջ էր: Չպետք է մոռանալ, որ միտինգը, ամբոխի առջև ինքնակայանալը այս մարդու գերագույն տարերքն է, իր նարցիսական-հիստերոիդ բնավորության, իր անձի ինքնահաստատման գլխավոր ասպարեզը, իր կյանքի իմաստը, ավելին – օրգազմին համարժեք «պիկ-էքսպիրիանսը»: Հարթակում կամ բեմի վրա նա ինքն է – անխառն, անկեղծ «հզոր առաջնորդը», «բարի արքան», «արդարադատ դատավորը», «գորովագութ հայրը»: Ասել է, թե – իր իդեալական ես-պատկերը, մինչդեռ առօրյա կյանքում – անշուք, անբծախնդիր, երկչոտ, ձախողակ միջակություն է: Եվ նա բոլորից լավ գիտի այդ մասին:

Հիշո՞ւմ եք, ինչ էր ասում Սոմերսեթ Մոեմի հերոսուհին «Թատրոն» վեպում: Ցույց տալով բեմը, խոստովանում էր – իմ իրական կյանքն ահա այնտեղ է, իսկ այստեղ, շուրջ բոլորը – հասարակ թատրոն է: Նիկոլը մեր կորուստներից ու դժբախտություններից փախ տալու, պատրանքով ու երազանքով դիմանալու, կյանքի հարվածներից և անելանելիությունից չխելագարվելու ամբոխային ձգտումների և տենչերի մարմնավորումն է – հանրության հարազատ սիմվոլը:

Տասնամյակներ շարունակ իրականությունից օտարված, հուսալքված, հյուծված – հիվանդացած մեր հանրությունը կերտեց Նիկոլ-սիմվոլին և շարունակում է սնել ու փայփայել այդ կեղծ ու վտանգավոր խորհրդանիշը: Բերթոլտ Բրեխտի «Արթուրո ՈՒիի կարիերան» դրամա-պամֆլետում ապագա դիկտատոր-հերոսը շարունակ հայելու առջև շուոումուռ է գալիս, իրեն զննում, ճառերը նախապատրաստում: Փաշինյանը հայելու կարիք չունի: Կիսալյումպենացած, կյանքի լուսանցքն ընկած հանրությունը նրա հայելին է… և ընդհակառակը: Ոչ մի ռացիոնալ միտք, փաստարկ կամ ծրագիր այս պահին ամբոխին չեն կարող պոկել նրանից: Նա առաքյալ է այլևս, իսկ եթե պարսավեն, պախարակեն, ապա կդառնա «հալածված առաքյալ» – առավել սրտամոտ ու սիրելի: Ահա այսպես է ստեղծվում, այսպես է բարձրանում տոտալիտարիզմը – քաղաքականության մեջ և մարդկանց հոգիների վրա:

Վարդգես Դավթյանի ֆեյսբուքյան էջից:

,,Էպիկական,, լուսաբաց
—————
(օրվա խոհեր)
———-
Փաշինյանին հանդիմանում են, թե միտինգում ,,կոկորդիլոսի…

Опубликовано Vardges Davtyan Понедельник, 1 марта 2021 г.



Նման նյութեր