Ռուս դեսպանի սպանության պահը լուսանկարած թուրք ֆոտոլրագրող. «Կարծեցի, թե բեմադրված է». arevelk.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ռուս դեսպանի սպանության պահը լուսանկարած թուրք ֆոտոլրագրող. «Կարծեցի, թե բեմադրված է». arevelk.am

arevelk.am-ի փոխանցմամբ, Associated Press գործակալության թուրք թղթակից Բուրհան Օզբիլիչին պատահական է ներկա եղել Անկարայի ժամանակակից արվեստի սրահում բացված ցուցահանդեսին: Ինչպես թուրքական լրատվամիջոցիներին պատմել է փորձառու ֆոտոլրագրողը, ինքն այդ օրը այլ գործեր է ունեցել և միայն օրվա ավարտին որոշել է այցելել իր տան մոտ գտնվող ցուցասրահ, որտեղ ինչ-որ միջոցառում էր նախատեսված: Օզբիլիչին ասել է, որ ինքը նույնիսկ տեղյակ չի եղել պատվավոր հյուրերի ներկայությունից, սակայն տեսնելով ռուս դեսպանին՝ ելույթ ունենալուց, անմիջապես գործի է դրել սարքն ու լուսանկարել: Թուրք լուսանկարիչն ասել է, որ Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրել Կարլովին լուսանկարել է խոշոր պլանով՝ մոտենալով նրան:

despan_karlov

Լուսանկարելուց հետո լուսանկարիչը  նորից ետ է գնացել բազմության մեջ, որտեղ ծանոթներ է տեսել ու խոսել նրանց հետ: Հենց այդ պահին լուսանկարիչը նկատել է, որ դեսպանի հետևում կանգնած տղան զենք է հանել ու կրակել. «Կարծեցի, թե բեմադրված է»,-ԶԼՄ-ներին պատմել է Բուրհան Օզբիլիչին: Երբ դեսպանը կրակոցից ընկել է, լուսանկարիչը բնազդորեն լուսանկարել է, առանց իմանալու, որ րոպեներ հետո իր լուսանկարները հեղեղելու են աշխարհի բոլոր լրատվամիջոցները:

photo_ozbilis

Օզբիլիչը նկարել է ևս մի քանի անգամ, նկատելով, որ հանցագործը նորից է կրակում արդեն գետնին ընկած դեսպանի վրա: Այնուհետև նա արագ հեռացել է սրահից, և, ինչպես ասում է, միայն դրսում է հասկացել տեղի ունեցածի վտանգավորության չափն ու սարսափը: Լուսանկարիչը լուսանկարել է նաև ցուցասրահի  մի անկյունում սարսափով կուչ եկած մարդկանց:

ozbilis_photo

photo-2_ozbilis

ozbilis



Նման նյութեր