Երգիչ, դերասան Գոռ Հակոբյանն այսօր երկրպագուներին կներկայացնի նոր երգ, որը կոչվում է «Իմ աղջիկ»: Այս մասին մանրամասները Գոռը վստահել է Tert.am Life-ին: Երգիչը նշեց, որ թեև ստեղծագործության անվանումը կարող է շփոթություն ստեղծել, այն նվիրված է ոչ թե բալիկին, այլ սիրելիին, իսկ վերնագիրը փաղաքշական դիմելաձև է: Ըստ նրա՝ յուրաքանչյուրն այս երգը կարող է նվիրել իր սիրելիին:
Երգչից տեղեկացանք, որ «Իմ աղջիկը» համատեղ աշխատանք է dj Lazzaro-ի հետ: Երգի հեղինակը Գոռն է, գործիքավորումն արել է Lazzaro-ն: Երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել Գոռը չի հասցրել, քանի որ ԱՄՆ-ում էին: Նոր տեսահոլովակ երգիչը խոստանում է ներկայացնել փետրվարին կամ մարտին: ««Իմ աղջիկը» պարային, թեթև երգ է: Կարծում եմ՝ դուր կգա բոլորին: Հաջորդ անգամ ավելի դանդաղ ստեղծագործություն կներկայացնեմ»:
Ամբողջությամբ՝ life.tert.am