Գլխացավի տեսակները և դրանց հնարավոր պատճառները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գլխացավի տեսակները և դրանց հնարավոր պատճառները

Գլխացավը խանգարում է մտածել, մշտապես շեղում աշխատանքից և տհաճության զգացում պատճառում։ Մեր օրերում գլխացավից բողոքում են թե՛ մեծահասակները, թե երիտասարդները։ Ոչ բոլոր դեպքերում է հեշտ լինում ազատվել գլխացավից։ Բացի այդ՝ գլխացավերի առաջացման պատճառները բազմազան են, իսկ որոշ դեպքերում հեշտ չի լինում հասկանալ պատճառը։ Դեպքերի մեծամասնությունում մենք նախընտրում ենք ցավազրկող դեղամիջոցներ ընդունել և շարունակել աշխատել։

Հստակեցրեք ցավի զգացողության առաջացման կետը։ Եթե գլխացավերը պարբերական բնույթ են կրում, լուրջ առիթ ունեք՝ մասնագետի օգնության դիմելու համար։ Գլխացավերի տեսակների նկարագրության միջոցով կարող եք մոտավորապես հասկանալ, թե որոնք են գլխացավերի առաջացման պատճառները։

glux1

Հոնքեր և ճակատ։ Ամենայն հավանականությամբ, ձեզ մոտ գլխացավերի ամենատարածված տեսակն է։ Դրանք կապված են սթրեսի և անհանգստության հետ, քանի որ այդպիսի պայմաններում ենթագիտակցաբար լարում եք մկաններն այդ հատվածում։ Գերլարումը հանգեցնում է ցավի առաջացման։ Աշխատեք գլխացավից ազատվել մերսման շնորհիվ, սահմանափակեք կոֆեինի օգտագործումը և հանգստացեք։

glux2

Ծնոտ։ Եթե զգում եք, որ ցավը գլխի հատվածին փոխանցվում է ծնոտի հատվածից, ապա դրա պատճառ կարող է լինել ատամի ցավը։ Այս դեպքում ամենաճիշտ որոշումն ատամնաբույժին այցելելն է։

glux3

Իրան և կոկորդ։ Հաճախ գլխացավի պատճառ կարող է դառնալ կոկորդի ցավը։ Իրանի և ուսերի մկանների գերլարումը կարող է ճակատի հատվածում լարվածության, գլխացավի պատճառ դառնալ։ Այս դեպքում կարող է օգնել ուսերի մերսումը, ոը թուլացնում է համապատասխան մկանները։

glux4

Աչքերի տակի հատված։ Աչքերի տակի և քթի հատվածից առաջացող ցավը սինուսիտի դասական ախտանշան է։ Նուրբ շարժումներով սեղմեք աչքերի տակի և հոնքերի հատվածը։ Եթե այս հատվածներում ցավ եք զգում, գլխացավի պատճառ կարող է լինել մրսածությունը կամ ալերգիան։

glux5

Աչքի հատվածում։ Այսպիսի խնդիրների դեպքում հիմնականում ցավում է գլխի մի հատվածը։ Տարբեր վիճակներից կախված՝ այսպիսի գլխացավը կարող է տևել 15 րոպեից մինչև մի քանի ժամ։ Եթե այսպիսի ցավերը ձեզ համար նորություն չեն, խորհուրդ է տրվում դիմել մասնագետի։

glux6

Գլխի մի հատված։ Միգրենը հաճախ սկսվում է գլխի մի հատվածի ցավից։ Միգրենի նշան կարող են լինել նաև գրգռվածությունը, ցրվածությունը։ Անհրաժեշտ դեղամիջոցները պետք է ընդունել բժշկի խորհրդով։

glux7

Ցավ գլխի մի հատվածում։ Դեպքերի մեծամասնությունում գկխացավը դեմքի բավական մեծ հատված է ընդգրկում։ Այս դեպքում խոսքը մի կետում ցավի զգացողության մասին է, որն անսպասելի է առաջանում։ Եթե հաճախ եք այսպիսի ցավ զգում, խորհուրդ է տրվում դիմել բժշկի, քանի որ սա կարող է միգրենի նշան լինել։

glux8

Ամբողջ գլուխը։ Եթե այս գլխացավն անսպասելի է առաջանում և անտանելի է դառնում, պետք չէ ռիսկի դիմել. արագ դիմեք մասնագետի օգնությանը։ Անհրաժեշտ է շտապօգնություն կանչել, եթե այս գլխացավն ուղեկցվում է սրտխառնոցով և տեսողության կորստով։ Խնդիրն այն է, որ այսպիսի գլխացավը կարող է կաթվածի կամ անևրիզմի նշան լինել։ Սրանք անհապաղ բժշկական միջամտության կարիք ունեն։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը