Միխայիլ Գալուստյանը Սարիկ Անդրեասյանից դատարանի միոջոցով ստացել է «Չներվածը» ֆիլմի իրավունքները պարտքի դիմաց 15:07, 3 մարտի
Advertisement 1000 x 90

Միխայիլ Գալուստյանը Սարիկ Անդրեասյանից դատարանի միոջոցով ստացել է «Չներվածը» ֆիլմի իրավունքները պարտքի դիմաց 15:07, 3 մարտի

Դերասան Միխայիլ Գալուստյանը ռեժիսոր Սարիկ Անդրեասյանից դատարանի միջոցով ստացել է «Չներվածը» ֆիլմի իրավունքները պարտքի դիմաց, հայտնում է Telegram-յան Mash ալիքը։

Ըստ հասանելի տեղեկատվության՝ արտիստի «Фреш-фильм» կինոընկերությունը 15 մլն ռուբլի է ներդրել «Կոմա» ֆանտաստիկ ժապավենի արտադրության համար։ Ֆիլմը պետք է նկարահաներ Անդրեասյանի «Энджой мувиз» ստուդիան։

Թողարկումից հետո ֆիլմին վարձույթում ձախողում է սպասել։ «Կոման» երկուսուկես միլիոն դոլար է հավաքել, ինչը երկու անգամ փոքր է ընդհանուր գումարից, որը ծախսվել է նախագծի ֆինանսավորման համար։ Գալուստյանը դատարանի միջոցով պահանջել է վերադարձնել իր ներդրումները, սակայն ռեժիսորը գործարք է առաջարկել. նա տվել է «Չներվածը» ժապավենի հեղինակային իրավունքները, որի գլխավոր դերում Դմիտրի Նագիեւն է։ Նշվում է, որ սա Անդրեասյանի քիչ ֆիլմերից է, որը ծածկել է ծախսերը։

Նախորդ տարվա նոյեմբերին ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը հայտարարել է, որ զղջում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ընկերության համար։ Նա ընդգծել էր, որ նախկինում հպարտանում էր Զելենսկու հետ ընկերությամբ եւ նրան մեծ սիրտ ունեցող մարդ համարում։

style.news.am