Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը բոլոր քաղաքացիներին հորդորում է կրել դիմակ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ավանեսյանն անդրադարձավ հանրահավաքների ընթացքում հակահամաճարակային կանոնների պահպանման խնդրին:
«Այո՛, ես էլ եմ մասնակցել միտինգներին, միշտ եղել եմ դիմակով: Միշտ եղել եմ դիմակով և բոլորին հորդորում եմ լինել դիմակով», – ասաց նախարարը։
Հարցին, թե, օրինակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանին և վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանին հորդորե՞լ է մարտի 1-ի հավաքին ներկայանալ դիմակով, նախարարը նշեց, որ իր հորդորն ուղղված է բոլորին։