«Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանը շուրջ մեկ տարի է, ինչ Դուբայում է։ Tert.am Life-ի հետ զրույցում Լիլին խոսել է Դուբայի կյանքին հարմարվելու, նոր նախագծի, ժամանցը կազմակերպելու, ծնողների ֆինանսական աջակցության և սիրելիի մասին։
Լիլին Դուբայ էր մեկնել նախորդ գարնանը ու այդպես էլ չէր կարողացել Հայաստան վերադառնալ, հետո որոշել էր այնտեղ մնալ։ Tert.am Life-ի հետ զրույցում Լիլին ասել էր, որ ինքն ու ընկերուհին չէին կարողանում Հայաստան վերադառնալ, քանի որ երեկույթի ժամանակ ոստիկանության բաժանմունքից եկել են և մի շարք մեղադրանքների, այդ թվում՝ կարանտինի ընթացքում հավաք կազմակերպելու համար բոլորին տարել ոստիկանության բաժանմունք։ Բոլորին բաց էին թողել, իրենց՝ոչ, ավելի ուշ, ՀՀ հյուպատոսության միջնորդությամբ նրանց բաց էին թողել։
Ճանապարհները բացվելուց հետո էլ Լիլին չվերադարձավ Հայաստան։ Թե ինչու, ասում է՝ անձնական խնդիրների պատճառով։ «Այլ մանրամասներ չեմ ուզում ասել։ Անկեղծ ասած, այս պահին չեմ ցանկանում Հայաստան գալ։ Ամբողջ աշխարհում մահացու համաճարակ է, ինչպե՞ս կարելի է դուրս գալ փողոց և ցույցեր անել այն դեպքում, երբ պետք է հեռավորություն պահպանել և դիմակ կրել։ Կորոնավիրուսից վախս մեծ է, տեսնում եմ, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Հարմարվել եմ Դուբայի կյանքին, տաք, գեղեցիկ երկիր է, այստեղ հանգստություն կա»,- ասաց նա։
Ամբողջությամբ՝ tert.am.life